Կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր
մարզիչ Պեպ Գվարդիոլան, չնայած շաբաթ օրը "Խետաֆեից" կրած պարտությանը (Խմբ. հանդիպումն ավարտվել է արվարձանային թիմի հաղթանակով` 1-0 հաշվով),
վստահություն է հայտնել, որ իր թիմը դեռ կպայքարի չեմպիոնության համար. "Մենք շարունակում ենք ընթանալ դեպի
մեր նպատակակետը, բայց 3 օրը մեկ խաղալը միշտ էլ տհաճ է: Չնայած "Խետաֆեի"
հետ խաղում մենք գոլ խփելու հնարավորություններ շատ ունեցանք և դրանք իրացնելու
դեպքում կարող էինք հաղթել: Գիտակցում էինք, որ միավորների կորուստը կարող
է թանկ նստել մեզ վրա: Այդուհանդերձ, առջևում դեռ շատ
հանդիպումներ կան, այդ պատճառով վստահ եմ` "Բարսելոնան" կվերադարձնի
առաջատարի դիրքը: Շնորհավորում եմ մրցակցին հաղթանակի համար: Չեմ կարծում`" Խետաֆեն" մեզնից լավ խաղաց, բայց նրանք հաղթեցին",-Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է theGuardian հանրահայտ պարբերականը:
|