Կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հաստատել է այն տեղեկատվությունը, որ "զինագործների" իսպանացի ավագ Սեսկ Ֆաբրեգասը շատ մոտ է իր հարազատ ակումբ տեղափոխվելուն, սակայն
իսպանացի մասնագետը նշել է նաև, որ Սեսկը դեռևս "Բարսելոնայի" ֆուտբոլիստ չէ, և "կապտանռնագույնները" ոչ մի պայմանագիր դեռ չեն կնքել 24-ամյա կիսապաշտպանի հետ և վերջինս չի կարող մասնակցել իսպանական գավաթային "Սուպերկլասիկոներին":
"Սեսկը շատ մոտ է մեզ մոտ տեղափոխվելուն, բայց այս պահին նա "Բարսելոնայի" ֆուտբոլիստ չէ: Մենք դեռ ոչ մի պայմանագիր չենք ստորագրել նրա հետ, և ամեն ինչ դեռ կարող է փոխվել րոպեների ընթացքում", -ասել է Գվարդիոլան: