14:31 Գվարդիոլա. "Ֆավորիտը "Ռեալն" է" | |
Չնայած, որ Իսպանիայի "Լա լիգայի" առաջնությունում կատալոնական
"Բարսելոնան" Մադրիդի "Ռեալի" նկատմամբ ութ միավորի առավելություն ունի,
կապտանռնագույնների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դեռ անհանգստանում
է
"Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակչում "Արքայական ակումբի" հետ հանդիպման
առթիվ. "Իսպանիայի ազգային գավաթի եզրափակչի 120 րոպե
լարված հանդիպումից հետո մենք հանգստի ընդամենը երեք օր ունեցանք: Իսկ
"Օսասունայի" հետ հանդիպումից հետո "Չեմպիոնների լիգայի" կիսազրափակիչն է:
Այդ պատճառով մենք փորձել էինք հիմնական կազմի ավելի շատ ֆուբոլիստների
հանգստի հնարավորություն տալ: Արդյունքից մենք գոհ ենք, ինչը չես ասի
մնացածի
մասին: Մենք պետք է հավատանք մեր ուժերին:
Հաշիվը պահպանելու փոխարեն մենք նախահարձակ պետք է լինենք հարձակման
գոտում: Սակայն "Սանտյագո Բեռնաբեուում" միշտ անհրաժեշտ է համապատասխան
կենտրոնացվածությունը պահպանել և չափից շատ չշարժվել դեպի առաջ: Հակառակ
դեպքում
դա կարող է մեզ վրա թանկ նստել: Այնուամենայնիվ, մենք Մադրիդ ենք մեկնում
դրական արդյունքի ակնկալիքով":
| |
|
Total comments: 2 | |
| |