Կատալոնական "Բարսելոնայի"
գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հանրահայտ Marca պարբերականին տված հարցազրույցում խոստովանել
է, որ կցանկանար "Չեմպիոնների լիգայի" եզրափակչում հանդիպել գերմանական "Շալկե 04" ակումբի հետ . "Ես կցանկանայի դուրս գալ եզրափակիչ և հաղթել հենց "Շալկեին"։
Հատկապես այն պատճառով, որ այդ թիմի կազմում խաղում է "Արքայական թիմի" լեգենդ Ռաուլը։ Հաղթելով
նրան՝ ես հերթական անգամ տհաճություններ կպատճառեմ մադրիդցիներին։ Իհարկե,
Ռաուլն իմ ընկերն է, սակայն ափսոս, որ նա չի ծնվել Բարսելոնայում":
|