19:23 Գվարդիոլա. "Պետք է վերադառնանք այն ֆուտբոլին, որը մեզ յուրահատուկ է դարձրել" | |
Կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ուրախ է, որ շարք է վերադառնում անզուգական "Չեմպիոնների լիգայի" փլեյ-օֆֆ փուլը: Այս հեղինակավոր մրցաշարի 1/8 եզրափակչի շրջանակներում այսօր կայանալիք "Բայեր" - "Բարսելոնա" խաղից առաջ "կապտանռնագույնների" իսպանացի մասնագետը հանդիպել է լրագրողների հետ, որոնց ասել է. "Խաղալ "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակչում իսկական հաճույք է: Ես հիացած եմ "Բայերի" ցուցադրած խաղով, որը դեռևս խմբային փուլում պարզապես ֆանտաստիկ էր գործում: Լևերկուզենցիները շատ լավ կարողանում են վարվել գնդակի հետ խաղային տարբեր իրավիճակներում, հիանալի հակագրոհներ են կազմակերպում և կարողանում են լավ պաշտպանվել: Բացի այդ, նրանք նաև շատ լավ են խաղարկում տուգանայինները: Հատկապես մեզ համար մեծ խնդիրներ կարող է առաջացնել Ստեփան Կիսլինգը: "Բայերը" կարողանում է տիրել գնդակին և անել այն, ինչ ցանկանում է: Եթե հիշում եք, 2009/2010թթ. մրցաշրջանում մենք գերմանական "Շտուտգարտի" հետ 1-1 խաղացինք, որը նշանակում է, որ մեզ գերմանական թիմերի դեմ հաղթանակները դժվարությամբ են տրվում: Մենք պետք է վերադառնանք այն ֆուտբոլին, որը մեզ յուրահատուկ է դարձրել: Հենց փլեյ-օֆֆ փուլն է գեղեցկացնում "Չեմպիոնների լիգան": Կարծես թե կարծիք է ձևակերպվել, որ եթե չես կարողանում հաղթել "Չեմպիոնների լիգան", ապա մրցաշրջանը հաջողակ չէ: Այդ պատճառով մենք այլ տարբերակ չունենք, բացի հասնենք այս մրցաշարի եզրափակիչ` դառնալով "Չեմպիոնների լիգայի" չեմպիոն: Միշտ էլ "Չեմպիոններ լիգան" հանդիսացել է շատ դժվար մրցաշար, որտեղ առավել դժվար փուլերից է հենց 1/8 եզրափակիչը":
| |
|
Total comments: 0 | |