Home » 2012 » Փետրվար » 7 » Գվարդիոլան չի հայտնվել նույնիսկ լավագույն 10-յակում
17:13
Գվարդիոլան չի հայտնվել նույնիսկ լավագույն 10-յակում
 Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրատարակել է 21-րդ դարի առաջին 10-ամյակի աշխարհի լավագույն մարզիչների աղյուսակը: 2001-2011թթ.-ի քվեարկության արդյունքներով ներկա պահին վարկանշային աղյուսակը գլխավորում է անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" շոտլանդացի գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը, ով հավաքել է 166 միավոր: Պատվավոր 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, ով ընդամենը 1 միավորով է զիջել շոտլանդացի գործընկերոջը` հավաքելով 165 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով իր ակտիվում ունի 155 միավոր: Հնգյակում տեղ են գտել նաև իտալացի Ֆաբիո Կապելլոն և հոլանդացի Գուս Հիդինգը:
     Հարկ է նշել, որ կատալոնական "Բարսելոնայի” գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով ճանաչվել է 2010/2011թթ. մրցաշրջանի լավագույն մարզիչ, հավաքած 55 միավորով զբաղցրել է 22-րդ հորիզոնականը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 475 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0