19:22 Գվարդիոլան չի փոխի թիմի խաղաոճը | |
Կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իսպանական ԶԼՄ-ներին ասել է, որ Իսպանիայի "Արքայական" գավաթի եզրափակչում Մադրիդի "Ռեալից" կրած պարտությունը (խմբ. խաղն ավարտվել է Մոուրինյոյի թիմի հաղթանակով 1-0 հաշվով) չի կարող կապտանռնագույնների հարձակողական ոճի փոփոխման պատճառ դառնալ. "Այնպիսի զգացողություն է, որ մեր ոճը մեր պարտությունների արդարացում է դառնում: Ոճն ամուր ձևով կապված է ակումբի և մարզչի գաղափարախոսության հետ: Այն այնպիսին է, ինչպիսին և Բարսելոնան. այն պետք չէ փոխել: Ես հասկանում եմ ֆուտբոլը հենց այդպիսին է, և քանի դեռ այստեղ եմ, մեր ոճն անփոփոխ կմնա: Իսպանիայի ազգային գավաթի խաղարկությունում պարտությունն ինձ կանհանգստացներ, եթե մենք վատ խաղայինք, սակայն դա այդպես չեղավ: Իսկ հիմա մենք մոտ ենք առաջնությունում հաղթելուն և կրկին կմասնակցենք "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակչին, ուր կարող ենք կոտրել մադրիդցիներին": Հիշեցնենք, որ Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակչում ընդամենն օրեր անց կհանդիպեն "Ռեալն" ու "Բարսելոնան": | |
|
Total comments: 3 | |
| |