Կատալոնական "Բարսելոնայի" արդեն նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով ներկայումս իր ընտանիքի հետ ապրում է Նյու Յորք քաղաքում և հանգստանում է ֆուտբոլից, կարող է կրկին աշխատանքի վերադառնալ, սակայն ոչ թե գլխավորել իտալական "Միլանը", ինչի մասին շատ էր խոսվում, այլ Բրազիլիայի ազգային ընտրանին: Ըստ բրազիլական լրատվամիջոցների` երկրի ֆուտբոլի ֆեդերացիան բավական դժգոհ է մնացել Բրազիլիայի օլիմպիական հավաքականի մրցելույթներից ու թիմի գլխավոր մարզիչ Մանո Մենեզեսից, ում գլխավորությամբ բրազիլացիները եզրափակչում պարտվել են Մեքսիկային 1-2 հաշվով:
|