09:53 Գվարդիոլան մարտահրավե՞ր է նետում Մոուրինյոյին | |
Կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Իսպանիայի Սուպերգավաթի "Ռեալի" նկատմամբ տոնած հաղթանակից հետո (Խմբ. "Կամպ Նոու" մարզադաշտում կայացած պատասխան խաղն ավարտվել է 3-2 հաշվով, իսկ դրա արդյունքում "կապտանռնագույններն" ընդհանուր 5-4 հաշվով հաղթանակ են տոնել), վրդովված է եղել հակառակորդի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի` ողջ հանդիպման ընթացքում թույլ տված գործողություններից. հիշեցնենք, որ հանդիպման վերջում տեղի ունեցած վեճի ժամանակ Մոուրինյոն նախ բռնել էր կատալոնացիների օգնական մարզիչներից մեկի՝ Տիտո Վիլանովայի ականջը, ապա մատը խոթել նրա աչքի մեջ: "Լուսանկարները և AS պարբերականի պատրաստած տեսանյութը ամեն ինչ հստակ ցույց են տալիս: Կան բաներ, որոնք չպետք է մարդ իրեն թույլ տա ոչ մի տեղ: Հակառակ դեպքում, հետևանքները կարող են անդառնալի լինել: Ոչ ոք չի ստիպում մադրիդցիներին մեզ շնորհավորել հաղթանակի համար: Սակայն կան քաղաքավարության մինիմալ կանոններ: Մուորինյոն ասել է, թե ինքը չգիտի՝ ով է Վիլանովա՞ն: Նա պարտավոր էր իմանալ դա: Ես, օրինակ, շատ լավ գիտեմ Կարանկային: Իսկ Տիտոն շատ կարևոր է մեր թիմի համար",-Գվարդիոլայի զայրույթից ծնված խոսքերը մեջբերում է AS հանդեսը: | |
|
Total comments: 1 | |
| |