Home » 2011 » Սեպտեմբեր » 10 » Գվարդիոլան նոր խաղացողների կարիք չունի
19:19
Գվարդիոլան նոր խաղացողների կարիք չունի
 Կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ կատալոնական ակումբն ավարտել է իր գործը տրանսֆերային շուկայում և չի պատրաստվում որևէ նոր ֆուտբոլիստի ձեռք բերել: Իսպանական հեղինակավոր AS պարբերականը մեջբերում է կատալան մասնագետի խոսքերը. "Ինչ վերաբերում է նոր խաղացողներին, կարող եմ ասել, որ տրանսֆերային շուկայում մենք մեր գործն ավարտել ենք: Այժմ ակումբն աշխատում է նորմալ ռեժիմով: Կարծում եմ, որ մենք նոր ֆուտբոլիստի հետ պայմանագիր չենք ստորագրի: Ինձ նոր խաղացողներ պետք չեն, որովհետև մեր թիմն արդեն իսկ լավ համալրված ու ամբողջական է":
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ "Բարսելոնան" հետաքրքրված է բրազիլական "Սանթոսի" երկիտասարդ ու խոստումնալի հարձակվող Նեյմարի ծառայություններով, ում ծառայություններով հետաքրքրված է նաև կատալոնացիների հիմնական ախոյանը` Մադրիդի "Ռեալը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 382 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0