00:04 Գվարդիոլան պատրաստ է վերադառնալ, եթե... | |
Բառացիորեն ժամեր անց կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պաշտոնապես այլևս չի մարզի "կապտանռնագույններին": Դա կլինի քիչ անց սկսվելիք Իսպանիայի արքայական գավաթի եզրափակչի շրջանակներում կայանալիք "Բարսելոնա" - "Ատլետիկ Բիլբաո" հանդիպման գլխավոր մրցավարի վերջնական սուլիչից անմիջապես հետո: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Գվարդիոլան պատասխանել է լրագրողների հարցերին, իսկ հեղինակավոր BBC լրատվական գործակալությունն էր իր թողարկման մեջ մեջբերել է Պեպի կարևոր խոսքերը. "Մեծ հաճույքով կպատասխանեմ ինձ ուղարկված բոլոր հաղորդագրությունների ու հեռախոսազանգներին, սակայն մոտակա մի քանի ամիսներին նպատակադրված եմ լիցքավորվել և հանգստանալ: Պատրաստ կլինեմ վերադառնալ աշխատանքի, եթե որևէ ակումբի կարիք լինեմ և որի առաջարկն ինձ շատ գրավի":
Հիշեցնենք, որ ներկայումս կա այդպիսի թիմ, որը հետաքրքրված է Գվարդիոլայի ծառայություններով. դա վերջերս "Չեմպիոնների լիգայում" հաղթող ճանաչված Լոնդոնի "Չելսին" է: | |
|
Total comments: 0 | |