Home » 2012 » Մարտ » 12 » Գվարդիոլան խուսափու՞մ է "Միլանից"
15:58
Գվարդիոլան խուսափու՞մ է "Միլանից"
 Կատալոնական "Բարսելոնայի" նախկին ֆուտբոլիստ և ներկայիս գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ խոստովանել է, որ չի ցանկանում, որպեսզի "Չեմպիոնների լիգայի" 1/4 եզրափակչի համար կայանալիք վիճակահանությանն իր թիմին բաժին ընկնի Իտալիայի առաջնության գործող չեմպիոն "Միլանը": Մադրիդյան հեղինակավոր Marca հանդեսը մեջբերում է կատալան մասնագետի խոսքերը. "Այս հեղինակավոր մրցաշարի 1/4 եզրափակչում հայտնված ակումբները, հավատացեք, թույլ չեն կարող լինել: Մնացել են միայն լավագույնները, ուստի յուրաքանչյուրի հետ էլ դժվար է լինելու: Ներկայիս դրությամբ չէի ցանկանա, որպեսզի մեզ որպես մրցակից ընկներ "Միլանը": Իսկ մնացածների մասին ոչինչ չեմ կարող ասել: Սպասենք վիճակահանությանը":
     Հավելենք, որ "Չեմպիոնների լիգայի" ընթացիկ մրցաշրջանի 1/4 և 1/2 եզրափակիչների վիճակահանությունը կկայանա այս ուրբաթ` մարտի 16-ին:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 464 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0