Home » 2013 » Հունվար » 17 » Գվարդիոլան ընտրել է "Բավարիան", և դա պատահական չէ
10:36
Գվարդիոլան ընտրել է "Բավարիան", և դա պատահական չէ
 Խոսեպ Մարիա Օրոբիտգը, կատալոնական "Բարսելոնայի" նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի գործակալը, մեկնաբանել է այն լուրը, թե իր հաճախորդը պայմանագիր է կնքել Մյունխենի "Բավարիայի" հետ: "Գվարդիոլան պայմանագիրը "Բավարիայի" հետ կնքել էր դեռևս դեկտեմբերի 20-ին: Ինչո՞ւ է նա ընտրել հենց "Բավարիան": Ամեն բան շատ էլ պարզ է. մյունխենյան ակումբում ամենահարմար կառուցվածն է առկա: Նրանց առաջարկը եղել է ամենագրավիչը: Ես խոսում եմ ոչ ֆինանսական հարցերի մասին, քանի որ, իհարկե, շատ առավել շահավետ տարբերակներ էլ կային: Գվարդիոլան տպավորված է գերմանական ակումբի պոտենցիալով: Առաջարկներ կային բոլոր տեղերից և դրանք շատ-շատ էին: Այդ թեմայի վերաբերյալ շատ բան գրվեց մամուլում, թե որն էր ճիշտ, որը սխալ, ես չեմ մեկնաբանի",- ասել է Պեպ Գվարդիոլայի գործակալը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 343 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0