21:05 Գվարդիոլայի մոտ միջողնաշարային ճողվածք է հայտնաբերվել | |
Կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակներում "Վալենսիայի" հետ կայացած հանդիպումից հետո մեջքի սուր ցավերի պատճառով տեղափոխվել էր հիվանդանոց, բուժհետազոտություն է անցել: Կատալոնական ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ կատալան մանսագետի մոտ հայտնաբերվել է միջողնաշարային ճողվածք: Նշենք, որ ներկա պահին Գվարդիոլային դեղամիջոցներով բուժում է նշանակվել, և առաջիկայում պարզ կդառնա` կլինի արդյո՞ք հոսպիտալացման կարիք թե ոչ:
| |
|
Total comments: 0 | |