Home » 2012 » Մայիս » 20 » Գվարդիոլային ոչ ոք չի պատրաստվում հավատալ
22:09
Գվարդիոլային ոչ ոք չի պատրաստվում հավատալ
 Խոսեպ Գվարդիոլան, ով մի քանի օրից հեռանալու է "Բարսելոնայից", պատրաստվում է մեկամյա լիարժեք հանգստի գնալ, սակայն ոչ ոք չի պատրաստվում հավատալ կատալան անվանի մասնագետին: Արդեն այսօր բազմաթիվ ակումբներ ցանականում են բանակցություններ սկսել Պեպ Գվարդիոլայի հետ: Ինչպես նշում են բրիտանական պարբերականները, "Մանչեսթեր Սիթին", "Մանչեսթեր Յունայթեդը", "Չելսին" ու "Լիվերպուլը" հերթ են կանգնել մասնագետի համար: Հատկապես ակտիվ են "Լիվերպուլն" ու "Չելսին", ովքեր այսօր գլխավոր մարզիչ չունեն: Հաղորդվում է, որ եթե անգամ ոչ այս տարի, ապա հաստատ հաջորդ մրցաշրջանում կատալան մասնագետը կհայտնվի Անգլիայում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 465 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0