Home » 2012»Օգոստոս»16 » Հացադուլ հայտարարած խաղացողը տուն է վերադառնում (ՎԻԴԵՈ)
10:06
Հացադուլ հայտարարած խաղացողը տուն է վերադառնում (ՎԻԴԵՈ)
Իտալական "Սիենայի" արդեն նախկին խաղացող Էմանուելե Պեզոլին, ով պայմանավորված խաղերի մեջ մեղադրվելով` ֆուտբոլից որակազրկվել էր 3 տարով, օրերս էլ հացադուլ էր հայտարարել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի դիմաց` իրեն շղթայելով հենց շենքի դարպասին: Արդեն այսօր առավոտյան խաղացողի 3-օրյա հացադուլն ավարտվել է: "Բժիշկը զննեց ինձ և ստիպեց ինչ որ բան ուտել: Ես որոշեցի այլևս չպայքարել, քանի որ ինձ զանգահարեց մեր երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Դեմետրիո Ալբերտինին, ով իրոք ցավակցեց ինձ: Դատարանի աշխատողներից և ոչ մեկ ինձ հետ չկապվեց, չեկան էլ ինձ տեսնելու: Ես որոշեցի, որ ավելի լավ է տուն գամ` երեխաներիս մոտ: Ըստ իս, սա ամենից ճիշտ քայլն է",- ասել է 31-ամյա խաղացողը: