21:03 Հաղթեցինք խաղով, բայց ոչ հաշվով... | |
![]() 60-րդ
րոպեին Էյդեն Մաքգիդիի փոխանցումից հետո Ռիչարդ Դանը կրկնապատկեց խաղի հաշիվը:
Դարպասապահ Արսեն Պետրոսյանը սխալվեց` չկարողանալով կասեցնել փոխանցումը:
Երկու րոպե անց Հենրիխ Մխիթարյանը Յուրա Մովսիսյանի փոխանցումից հետո
կրճատեց հաշվի տարբերությունը` 2-1: Հանդիպման 81-րդ
րոպեին Կառլեն Մկրտչյանին դեմքին արմունկով հարվածելու համար երկրորդ
դեղին քարտը ստացավ Քևին Դոյլը և Իռլանդիայի հավաքականը ևս մնաց տասը
ֆուտբոլիստներով: Սակայն փոխել խաղի հաշիվը Հայաստանի հավաքականը չկարողացավ,
իսկ Իռլանդիային անհրաժեշտ էր ընդամենը ոչ-ոքի: Իռլանդիա-Հայաստան` 2-1 (առաջին խաղակես` 1-0) Ալեքսանյան 43' (ինքնագոլ) 1-0, Դան 60' 2-0 - Մխիթարյան 62' 2-1
Իռլանդիա. Գիվեն - Սենթ-Լեջեր, Քելլի, Օ`Շի, Դան - Ուիլան (Ֆեյհի, 76'), Մաքգիդի (Հանթ, 68'), Էնդրյուս, Դոյլ, Կոքս (Ուոլթերս, 80'), Դաֆ Հայաստան. Բերեզովսկի, Հովսեփյան, Մկոյան, Ալեքսանյան, Հայրապետյան, Մկրտչյան, Պիզզելի (Մանուչարյան, 53'), Մալաքյան (Պետրոսյան, 28'), Մխիթարյան, Ղազարյան (Սարկիսով, 63'), Մովսիսյան Զգուշացումներ. Քելլի 13', Պետրոսյան 44', Էնդրյուս 61', Ալեքսանյան 64', Մաքգիդի 65', Դոյլ 69', Հանտ 84' Հեռացումներ. Բերեզովսկի 27', Դոյլ 81' Մրցավար. Իտուրալդե Գոնսալես (Իսպանիա, Կատալոնիա) | |
|
Total comments: 1 | |
| |