Home » 2011 » Հուլիս » 6 » Հալկ. "Եթե որևէ ակումբ կարող է գնել ինձ, ապա դա միայն "Չելսին" է"
19:56
Հալկ. "Եթե որևէ ակումբ կարող է գնել ինձ, ապա դա միայն "Չելսին" է"
 Պորտուգալական "Պորտուի" առաջատար հարձակվող Հալկը կարծում է, որ գրանդ ակումբներից երևի միայն "Չելսին" է, որ կարող է իրեն թույլ տալ իր տարնսֆերն իրականացնելու համար: 24-ամյա բրազիլացի հարձակվողը վերջերս է իր ստորագրությունը դրել նոր պայմանագրի վրա, և ըստ պորտուգալական աղբյուրների՝ այժմ նրա՝ ակումբից վաղաժամ հեռանալու համար գնող ակումբը "Պորտուին" պետք է վճարի 100 մլն եվրո: Բրիտանական Sky Sport լրատվամիջոցը մեջբերում է Հալկի խոսքերը. "Ես վերջերս "Պորտուի" հետ կնքել եմ 5-ամյա պայմանագիր և պատրաստվում եմ կատարել պայմանագրիս բոլոր պարտավորությունները: Կարծում եմ, որ ինձ վաղաժամ գնելը մեծ ծախսերի հետ է կապված: Եթե նույնիսկ որևէ ակումբ ցանկանա ինձ գնել, ապա դա կարող է լինել միայն "Չելսին": Եթե Աբրամովիչն այնուհանդերձ որոշի ինձ գնել, ապա այդ լուրը շատ հաճելի կլինի հատկապես "Պորտուի" համար: Կարող եք վստահ լինել, որ իմ բոլոր մտքերն այժմ միայն "Պորտուի" հետ են":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 440 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0