Home » 2012 » Մարտ » 8 » Հալկ. "Ինձ համար միայն մեկն է բոլոր ժամանակների լավագույնը"
19:09
Հալկ. "Ինձ համար միայն մեկն է բոլոր ժամանակների լավագույնը"
 Բրազիլիայի ազգային հավաքականի և պորտուգալական "վիշապների" առաջատար խաղացող Հալկը լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ խոստովանել է, որ սկսած այն ժամանակից, երբ ֆուտբոլը ձևավորվեց որպես մարզաձև` իր համար միայն մեկ ֆուտբոլիստ կա, ով լավագույնն է անկախ ժամանակաշրջանից: Հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը մեջբերում է բրազիլացի արագավազի խոսքերը. "Իմ հերոսը միշտ էլ եղել է ու կլինի "մեծատամ" Ռոնալդոն: Ես միշտ հիացել եմ նրա ցուցադրած խաղով և երազել, որպեսզի հասնեմ նրա մակարդակին: Հատկապես որտե՞ղ կշարունակեմ կարիերաս: Իհարկե, բոլորն էլ երազում են գոնե մի քանի տարի լինել գերմանական "Բունդեսլիգայի", անգլիական "Պրեմիեր լիգայի" և իսպանական "Լա լիգայի" մի մասնիկը, որոնցում միշտ հիանալի մթնոլորտ է տիրում: Երկրպագուների շնորհիվ այդ առաջնություններում ֆուտբոլն ավելի հետաքրքիր է դառնում: Արդյո՞ք ճիշտ գործեց Գուարինը` տեղափոխվելով "Ինտեր": Նա իսկական պրոֆեսիոնալ է և վարվել է պրոֆեսիոնալի պես: "Պորտուում" նա այդքան էլ ստաբիլ խաղ չէր ցուցադրում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 458 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0