18:58 Հալկ. "Մենք մեր խմբում բացահայտ ֆավորիտ չենք" | |
![]() Ինչպես գիտենք, "Եվրոպայի լիգայի" անցած տարվա հաղթողներն այսօր սեփական հարկի տակ խաղալու են Դոնեցկի "Շախտյորի" հետ, որտեղ հանդես է գալիս մեր ազգային ընտրանու առաջատար կիսապաշտպան-հարձակվող Հենրիխ Մխիթարյանը: "Հարգելով "Չեմպիոնների լիգայում" հանդես եկող մյուս թիմերին՝ չեմ ասի, որ մենք ֆավորիտ ենք, բայց բոլորը մեծ սպասելիքներ ունեն "Պորտուից", քանի որ անցած մրցաշրջանում մենք հաղթեցինք այն ամենը, ինչ կարող էինք: Եթե շարունակենք խաղալ այնպես, ինչպես անցած մրցաշրջանում, այս մրցաշարում մեծ հաջողություններ գրանցելու բոլոր հնարավորությունները կունենանք",-բրազիլացու խոսքերն է մեջբերում պորտուգալական ABOLA պարբերականը:
| |
|
Total comments: 0 | |