06:52 Հալկի տրանսֆերը սարսափեցնում է բոլորին | |
Ինչպես հայտնում են պորտուգալական լրատվամիջոցները, երկրի չեմպիոն "Պորտուն" պատրաստ է վաճառել իր բրազիլացի առաջատար հարձակվող Հալկին շուրջ 60 մլն ֆունտի դիմաց: "Մենք դեռ չգիտենք ռուսական "Զենիթի" հետաքրքրության մասին, սակայն 40 մլն ֆունտը հաստատ բավարար չէ: Լոնդոնյան "Չելսին" մի ամբողջ տարի ակտիվորեն հետաքրքրվում է Հալկի ծառայություններով, սակայն երբեք պաշտոնական առաջարկ չի արել: Անգամ "Չելսին" դեռևս չի կարող նման գումարներ վճարել բրազիլացի հարձակվողի համար: Նա չափազանց թանկ տղա է",- ասել է "Պորտուի" աշխատակիցներից մեկը:
Անձամբ ֆուտբոլիստը, ով այս օրերին գտնվում է Լոնդոնում և փորձում է օգնել իր հայրենի երկրի օլիմպիական ընտրանուն նվաճել առաջնության ոսկե մեդալները, երեկ բրիտանացի լրագրողներին անկեղծորեն պատմել է իր ֆուտբոլային կարիերայի ապագայի և մարմնի ինքնատիպ կառուցվածքի մասին: "Ժամանակին ես շատ էի աշխատում, որպեսզի հայտնվեմ եվրոպական թիմերից մեկում: Եվ ահա ինձ համար հայտնվել էր "Պորտու" տեղափոխվելու տարբերակը: Ես շատ շնորհակալ եմ պորտուգալական կողմին, որ ինձ հնարավորություն տվեց խաղալու Եվրոպայում: Ճապոնիայում ինձ համար այնքան էլ հարմար վիճակ չէր, քանի որ չէի հասկանում, թե ինչ է կատարվում իմ շուրջը. ճապոներենը բավական բարդ լեզու էր և ես ոչ մի կերպ չէի կարողանում սովորել այն: Ինչ վերաբերում է իմ մարմնի կառուցվածքին, ապա այն ավելի շատ գենային է, քանի որ ես երբեք ժամերով մարզասրահում չեմ անցկացնում: Ես ծնվել եմ նման ֆիզիկական տվյալներով, ինչն անշուշտ շատ դրական է ցանկացած խաղացողի համար",- ասել է բրազիլացի հարձակվողը: | |
|
Total comments: 0 | |