18:09 Հալկը ցանկանում է խաղալ Անգլիայում կամ Իսպանիայում | |
Պորտուգալիայի չեմպիոն "Պորտուի" բրազիլացի հարձակվող Հալկը, ում ծառայություններով վերջին օրերին լրջորեն հետաքրքրվում է Սանկտ-Պետերբուրգի "Զենիթը", երեկ խոսել է իր ապագայի մասին` նշելով, որ կցանկանար խաղալ Անգլիայի կամ Իսպանիայի առաջնության թիմերից մեկում: "Ինչո՞ւ միայն "Չելսի": Իմ ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում են նաև այլ թիմեր: Ես գիտեմ, որ իմ գործերը կարգավորում է գործակալս, սակայն մինչև հիմա ոչ մեկի հետ անձամբ չեմ հանդիպել: Օլիմպիադան արդեն ավարտվել է, իսկ դա նշանակում է, որ ես էլ կմիանամ գործակալիս: Անձամբ դեմ չէի խաղալ թե՛ Անգլիայում, թե՛ Իսպանիայում, սակայն ոչ Ռուսաստանում, թեև լավ գիտեմ, որ ամեն ինչ Աստծո ձեռքերում է",- ասել է 26-ամյա խաղացողը:
| |
|
Total comments: 0 | |