Home » 2012 » Մայիս » 8 » Հալկը միայն ուժեղ թիմ կտեղափոխվի
23:49
Հալկը միայն ուժեղ թիմ կտեղափոխվի
 Պորտուգալական "Պորտուի" բրազիլացի առաջատար հարձակվող Հալկը հայտարարել է, որ իր` մեկ այլ ակումբ տեղափոխվելու գործերով զբաղվում է ոչ թե անձամբ ինքը, այլ գործակալը: "Ոչ ոք ինձ հետ չի կապվել իմ գործակալի միջոցով: Եթե ինչ-որ բան պետք է տեղի ունենա այս ամռանը, ապա դա կլինի ինձ համար ամենահարմար տարբերակը, քանի որ իմ գործակալը մնածում է նախևառաջ իմ` ֆուտբոլի կարիերայի մասին: Ամեն օր ինչ-որ սուտ լուրեր են հայտնվում մամուլում իմ` այս կամ այն ակումբ տեղափոխման մասին, սակայն վստահեցնում եմ, որ ես շատ երջանիկ եմ Պորտուգալիայում: Ես դեռ 4 տարվա պայմանագիր ունեմ և կենտրոնացած եմ հենց "Պորտուի" խաղերի վրա: Եթե հեռանամ էլ, ապա միայն ավելի ուժեղ ու հեղինակավոր թիմ կտեղափոխվեմ",- եզրափակել է իր խոսքը բրազիլացի հարձակվողը Twitter միկրոբլոգում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 447 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0