21:01 Համբույրի պատճառով մարզիչը հեռացվեց աշխատանքից | |
Հետաքրքիր դեպք է արձանագրվել Արգենտինայում: Բոլորին քաջ հայտնի "Բոկա Խունիորս" ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել հեռացնել պատանեկան թիմերից մեկի մարզչին` համբույրի համար: Մարզչի` պաշտոնից հեռացման պատճառը կայանում է նրանում, որ Վիկտոր Կարվելին, ով աշխատում է արգենտինական գրանդի պատանեկան թիմերից մեկի հետ, "Ինստիտուտո" թիմի դեմ կայացած խաղի ժամանակ համբուրել է խաղացողներից մեկի շուրթերը: Ինքը` Կարվելին կատարվածը բացատրում է այսպես. "Տղան վազեց իմ մոտ` տոնելով խփած գոլը: Այն, ինչ եղավ հետո, հասարակ իմիտացիա էր ու առողջ կատակ: Ես նրան նույնիսկ չդիպա: Իմ համար սա շատ ցավալի է, քանի որ ակումբում ինձ լավ գիտեն":
| |
|
Total comments: 0 | |