Home » 2011 » Օգոստոս » 4 » Համիթ Ալթինթոփը մտավախություններ ունի
14:28
Համիթ Ալթինթոփը մտավախություններ ունի
 Մադրիդի "Ռեալի" թուրք 28-ամյա կիսապաշտպան Համիթ Ալթինթոփը, ով այս տարվա մայիսին գերմանական Մյունխենի "Բավարիա" ակումբից անվճար հիմունքներով տեղափոխվել է "արքայական" "Ռեալ Մադրիդ", իր կարիերայի ապագան հարցականի տակ է դրել "սերուցքայինների" կազմում: Պատճառ է հանդիսանում վերջերս խաղացողի տարած մեջքի վիրահատությունը: "Ես մարզումներին կսկսեմ մասնակցել միայն սեպտեմբեր ամսից, բայց դեռ չգիտեմ, թե ինչ է ինձ սպասվում ապագայում: Ես միշտ եղել եմ կարևոր խաղացող բոլոր ակումբներում, որտեղ հանդես եմ եկել, բայց կարծում եմ, որ ոչ "Ռեալում". այստեղ ինձնից ուժեղ բազում խաղացողներ կան: Չգիտեմ` ինչ կլինի ապագայում, և չի բացառվում, որ մոտ ժամանակներս որոշեմ տեղափոխվել թուրքական "Գալաթասարայ",-ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է FootballPress հանդեսը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 466 | Added by: Vahe | Tags: Գալաթասարայ, Բավարիա, արքայական, Համիթ Ալթինթոփ, Ռեալ Մադրիդ, սերուցքայիններ, թուրք | Rating: 5.0/3
Total comments: 1