Սլովակիայի ազգային հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարեկ Համշիկը լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ անդրադարձել է սեպտեմբերի 2-ին
Իռլանիդայի ազգային ընտրանու հետ կայացած հանդիպմանը, ապա նշել է, որ ԵՎՐՈ 2012 մրցաշարի
ընտրական B խմբում ֆավորիտ չկա և յուրաքանչյուր թիմ կարող է հաղթանակ
տոնել ու նվաճել եզրափակիչ փուլի ուղեգիր: "Մենք իռլանացիների հետ խաղում լավ էինք վերահսկում գնդակը, ցուցադրեցինք թիմային լավ
համագործակցություն և չնայած չօգտագործած հնարավորություններին՝ մենք գոհ
ենք արդյունքից: Լավ հանդիպում ստացվեց և հանդիսատեսին պետք է որ դուր եկած
լինի խաղը, որում վտանգավոր պահեր եղան երկու դարպասների մոտ էլ: B խմբում առաջվա
պես կարող է հաղթել յուրաքաչյուր թիմ: Հույսեր պահպանում են բոլորը",-ասել է Համշիկը:
|