Ինչպես տեղեկացնում են իտալական զանգվածային լրատվամիջոցները, Սլովակիայի ազգային հավաքականի և իտալական "Նապոլիի" առաջատար ֆուտբոլիստ Մարեկ Համշիկի ծառայություններով հետաքրքրություն է ցուցաբերում ֆրանսիական "ՊՍԺ"-ն: Նշվում է, իտալական ակումբի ղեկավարությունը կհամաձայնի գործարքն իրականացնել միայն այն դեպքում, եթե իրեն պատկանող ֆուտբոլիստի դիմաց վճարվի առնվազն 45 մլն եվրո:
Հիշեցնենք, որ 24-ամյա երիտասարդ խաղացողով հետաքրքրվում են նաև անգլիական "Լիվերպուլն" ու "Չելսին" և իտալական "Միլանը":
|