Ինչպես հայտնում է իսպանական Marca հանդեսը, Մախաչկալայի "Անժին" բանակցություններ է սկսել հայտնի իսպանացի մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հետ: 51-ամյա մարզչի և "Անժիի" ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացել է երկու օր առաջ Լոնդոնում: Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբեր
ամսին "Անժին" հեռացրեց գլխավոր մարզիչ Գաջի Գաջիևին, ինչից հետո գլխավոր
մարզչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Անդրեյ Գորդեևը, իսկ նրա
օգնական` խաղացող-մարզիչ Ռոբերտո Կառլոսը: Վերջում հավելենք, որ Ռաֆայել Բենիտեսը "Վալենսիայի" հետ
երկու անգամ դարձել է Իսպանիայի առաջնության մեդալակիր (2002 և 2004 թթ.),
իսկ 2004/2005 մրցաշրջանում "Լիվերպուլի" հետ նվաճել է "Չեմպիոնների լիգայի"
չեմպիոնական տիտղոսը:
|