Home » 2012 » Մարտ » 8 » Հարրի Լինեկերը գերագնահատո՞ւմ է Մեսսիի տաղանդը
22:01
Հարրի Լինեկերը գերագնահատո՞ւմ է Մեսսիի տաղանդը
 Անգլիայի ազգային հավաքականի նախկինում անվանի հարձակվող Հարրի Լինեկերը նույնպես հիացած է արգենտինացի Լեո Մեսսիի աննման խաղով, և չի երկնչել այդ մասին խոսել հանրահայտ BBC ռադիոկայանի եթերում: "Արգենտինացի 24-ամյա խաղացողը 26 գնդակ է հեղինակել "Չեմպիոնների լիգայի" խաղարկության վերջին 25 հանդիպումներում: Այդ տղան հաստատ չէր կարողանա նման արդյունավետություն ցուցադրել, եթե խաղար անգլիական "Պրեմիեր լիգայում": Իհարկե, ես կատակում եմ, քանի որ 24-ամյա այդ հարձակվողին դժվար թե որևէ թիմ կարողանա կանգնեցնել: Ես ուրախ եմ, որ տեսնում եմ նրա խաղը",- ասել է անգլիացի ֆուտբոլիստը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 70967 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0