Ոգեշնչված Փոլ Սքոուլզի վերադարձով, ով չի ցանկանում խաղալ որևէ թիմում բացի "Մանչեսթեր Յունայթեդից"` onlyfootball.ucoz.com կայքը ցանկանում է իր այցելուներին ներկայացնել այն երկարակյաց ֆուտբոլիստներին, ովքեր իրենց ֆուտբոլային ողջ կարիերայում տասնյակ տարիներ շարունակ հավատարիմ են մնացել իրենց ակումբներին և չեն գայթակղվել մեծ փողերով, որոնք միշտ շրջապատել են նրանց: Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 22 ֆուտբոլիստների, ովքեր միշտ նվիրված են եղել իրենց ակումբին` չցանկանալով տեղփոխվել այլ ակումբ.
1. Դարեն Ֆլետչեր - "Մանչեսթեր Յունայթեդում" խաղում է 2001թ.-ից:
2. Եվգենի Կապով - "Դնեպրում" խաղում է 1993թ.-ից:
3. Դանիելե Դե Ռոսսի - "Ռոմայում" խաղում է 2001թ.-ից:
4. Լեդլի Քինգ (նկարում` աջից) - "Տոտենհեմում" խաղում է 1998թ.-ից:
5. Ժերեմի Ժանո - "Սենտ-Էթիենում" խաղում է 1996թ.-ից:
6. Տոնի Հիբերտ - "Էվերթոնում" խաղում է 2000թ.-ից:
7. Չավի Էրնանդես - "Բարսելոնայում" խաղում է 1997թ.-ից:
8. Ֆրանչեսկո Տոտտի - "Ռոմայում" խաղում է 1992թ.-ից:
9. Օկա Նիկոլով - "Այնտրախտում" խաղում է 1994թ.-ից:
10. Ռոժերո Սենի - "Սան Պաուլուում" խաղում է 1990թ.-ից:
11. Կառլես Պույոլ - "Բարսելոնայում" խաղում է 1999թ.-ից:
12. Կառլոս Գուռպեգի - Բիլբաոյի "Ատլետիկում" խաղում է 1999թ.-ից:
13. Ռայան Գիգզ - "Մանչեսթեր Յունայթեդում" խաղում է 1990թ.-ից:
14. Վյաչեսլավ Մալաֆեև - "Զենիթում" խաղում է 1997թ.-ից:
15. Սթիվեն Ջերարդ - "Լիվերպուլում" խաղում է 1998թ.-ից:
16. Օլիվյե Դեշախտ - "Անդերլեխտում" խաղում է 2001թ.-ից:
17. Սթիվեն Չերանդոլո - "Հանովերում" խաղում է 1999թ.-ից:
18. Միկել Առանբուրու (նկարում` աջից) - "Ռեալ Սոսյեդադում" խաղում է 1996թ.-ից:
19. Ջեյմի Քարագեր - "Լիվերպուլում" խաղում է 1996թ.-ից:
20. Իկեր Կասիլյաս - "Ռեալ Մադրիդում" խաղում է 1998թ.-ից:
21. Նիր Դավիդովիչ - "Մաքքաբիում" խաղում է 1994թ.-ից:
22. Ջանպաոլո Բելլինի - "Ատալանտայում" խաղում է 1999թ.-ից:
Հ.Գ.: Իհարկե, այս ցանկում տեղ չեն գտել բոլոր այն երկարակյաց ֆուտբոլիստները, ովքեր իրենց կարիերայում հանդես են եկել միայն մեկ ակումբում: Արդյո՞ք գիտեք այդպիսի խաղացողների...
|