11:37 Հավերժ ախոյանները պայքարում են Ազարի համար | |
Բրիտանական հեղինակավոր The Daily Mail պարբերականը տեղեկացնում է, որ անգլիական երկու գրանդները, ովքեր "Պրեմիեր լիգայի" ողջ պատմության մեջ միշտ էլ եղել են ոխերիմ թշնամիներ, պայքարում են ֆրանսիական "Լիլլում" հանդես եկող Էդեն Ազարի համար: Իհարկե, խոսքը գնում է "Մանչեսթեր Յունայթեդի" և Լոնդոնի "Չելսիի" մասին: Ըստ տեղեկությունների` "կարմիր սատանաները" 20-ամյա Ազարի համար պատրաստ են ծախսել մինչև 30 մլն եվրո գումար: Ինչ վերաբերում է "Չելսիին", ապա արդեն այսօր տեղեկություններ կան, որ 20-ամյա տաղանդը համաձայնության է եկել "կապույտների" հետ և ամռանը կհամալրի "արիստոկրատների" շարքերը: Ըստ բելգիացի հարձակվողի գործակալի խոսքերի` Ֆրանսիայի գործող չեմպիոն "Լիլլը" "Չելսիի" հետ կնքած գործարքից կստանա մոտ 30 մլն եվրո փոխհատուցում:
Հավելենք, որ բելգիացի Ազարին բացի "Մանչեսթեր Յունայթեդից" ու Լոնդոնի "Չելսիից", ցանկանում էր իր շարքերում տեսնել նաև Մադրիդի "Ռեալը": | |
|
Total comments: 0 | |