Ուկրաինայի առաջնության երկրորդ տուրի շրջանակներում այսօր կկայանա դոնեցկյան դերբին. "Մետալուրգ"
մարզադաշտում կհանդիպեն "Մետալուրգն" ու "Շախտյորը"։ Բոլորդ էլ գիտեք, որ այս երկու թիմերում հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի
4 ֆուտբոլիստներ, և ֆուտբոլասերներին, անշուշտ, հետաքրքիր կլինի Հայաստանի առաջնությունից դուրս տեսնել, թե ինչպես են միմյանց հետ պայքարում հայերը։ Հանդիպմանը կսկսվի Երևանի ժամանակով 21:00-ին:
|