17:40 Հայ ֆուտբոլիստների փայլուն խաղը. Արազը և Պիզզելին գոլի հեղինակ | |
Ռուսաստանի "Պրեմիեր լիգայի" 14-րդ տուրում կայացավ "Ամկար"-"Կուբան" հանդիպումը: Հանդիպումը բավականին ակտիվ սկսեցին դաշտի տերերը, ովքեր հրաշալի հնարավորություններ ունեցան առաջ անցնել հաշվի մեջ, սակայն "Կուբանի" ֆուտբոլիստներին հաջողվեց դարպասն անառիկ պահել: Այնուհետև "Կուբանը", դուրս գալով մեկնարկային ճնշումից, խաղի ընթացքը վերցրեց իր ձեռքը: Առաջին կեսում այդպես էլ չհաջողվեց կողմերից ոչ մեկին բացել խաղի հաշիվը և թիմերը գնացին ընդմիջման: Խաղի 59-րդ րոպեին հօգուտ "Կուբանի" հանդիպման հաշիվը բացեց Բալդենը, իսկ ահա 72-րդ րոպեին Արազ Օզբիլիսը կարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը: Խաղի 87-րդ րոպեին հանդիպման վերջակետը դրեց փոխարինման դուրս եկած հայ ֆուտբոլիստ Մարկոս Պիզզելին, ով արագ հակագրոհի արդյունքում 3-րդ անպատասխան գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Հանդիպումն ավարտվեց "Կուբանի" հաղթանակով` 3-0 հաշվով:
Հ.Գ.: Այժմ "Կուբանը" ունի 25 միավոր և միավորներով հավասարվել է 4-րդ տեղում ընթացող "Թերեքին": | |
|
Total comments: 0 | |