Հայաստանի ֆուտբոլային մարզիչները այս անգամ էլ մարտի
19-ից 22-ը կմասնակցեն ՈՒԵՖԱ-ի «Սթադի Գրուպ Սքիմ» ծրագրի շրջանակներում
անցկացվելիք սեմինարին, որը տեղի կունենա Ամստերդամում: Հարկ է նշել, որ այս սեմինարը
նվիրված է զուտ պատանեկան ֆուտբոլին: Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված են
ՀՖՖ հրահանգիչներ Ալբերտ Սաֆարյանը, Արմեն Սանամյանը և Աշոտ Ավետիսյանը և
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերը ներկայացնող
մարզիչներ: Սեմինարը կվարեն Հոլանդիայի ֆուտբոլի ասոցիացիայի մասնագետները: ՈՒԵՖԱ-ի «Սթադի Գրուփ Սքիմ» ծրագիրը մեկնարկել է շուրջ երեք տարի առաջ: Այս ծրագրի բուն նպատակն է փորձի և մասնավորապես տեխնիկական գիտելիքների փոխանակումն ազգային
ֆեդերացիաների միջև: Այս տարի ծրագրի շրջանակներում նախատեսված է անցկացնել ևս երկու սեմինար. առաջինը
տեղի կունենա Դանիայում և այն նվիրված կլինի մանկապատանեկան ֆուտբոլին, իսկ երկրորդը,
որը միտված կլինի հրահանգիչների պատրաստմանը, կանցկացվի Բելգիայում:
|