Home » 2011 » Մարտ » 3 » Հայաստան-Ռուսաստան հանդիպման տոմսերը վաճառքի կհանվեն մարտի 10-ից
20:39
Հայաստան-Ռուսաստան հանդիպման տոմսերը վաճառքի կհանվեն մարտի 10-ից
Մարտի 26-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան "Հանրապետական" մարզադաշտում երեկոյան ժամը 19:00-ին տեղի կունենա ԵՎՐՈ2012-ի խմբային փուլի շրջանակներում կայանալիք Հայաստան-Ռուսաստան ազգային հավաքականների միջև առաջին հանդիպումը:
Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան տեղեկացնում է երկրպագուներին, որ վերը նշված խաղի տոմսերը վաճառվելու են մարտի 10-ից "Հանրապետական" մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում: Մեկ անձին տրվելու է ոչ ավելի, քան 4 տոմս:
Տոմսերի արժեքը լինելու են.
Արևմտյան տրիբունա` 7000 դրամ 
Արևելյան տրիբունա` 5000 դրամ
Հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 487 | Added by: Hayk | Rating: 5.0/3
Total comments: 0