Home » 2011 » Մարտ » 27 » Հայաստան-Ռուսաստան խաղի մասին խոսում են հայերը
12:01
Հայաստան-Ռուսաստան խաղի մասին խոսում են հայերը
Հայաստան-Ռուսաստան հանդիպումն արդեն ֆուտբոլային պատմության մի մասնիկն է դարձել: Այդ հանդիպման վերլուծությանը մենք կանդրադառնանք ավելի ուշ, երբ հանդիպումից ստացած կրքերն ավելի հանգիստ կլինեն: Այժմ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում հանդիպման մասին հնչած կարծիքները:
Վարդան Մինասյան (Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ). "Հանդիպման առաջին 15 րոպեները շատ լավ անցկացրինք, սակայն հետո չգիտեմ` ինչ կատարվեց թիմի խաղի հետ: Ընդմիջումից հետո տակտիկական որոշակի փոփոխություններ կատարեցինք, և ինչ-որ արդյունք ստացվեց: Սակայն ընդհանուր առմամբ խաղի որակն այն չէր. մեր ակնկալածը չէր: Դա կարելի է բացատրել, որ ֆունկցիոնալ առումով մենք լիովին դեռ պատրաստ չենք: Բայց խաղից հետո տղաներին շնորհակալություն հայտնեցի երկրորդ կեսի համար, և ամենից կարևորն այն է, որ տղաները բնավորություն ցույց տվեցինք այս խաղում: Սակայն պետք է ժամանակի ընթացքում ավելացանենք մենք խաղը և գանք այն խաղին, որը տեսել են ֆուտբոլասերներն անցած տարի: Այժմ խոսեմ մեր մրցակցի մասին: Ես տեսա այն, ինչ սպասում էի Ռուսաստանից: Գիտեի, որ բարձրակարգ թիմ է` համալրված բարձրակարգ ֆուտբոլիստներով: Հաշվի առնելով խաղի ընթացքը, գոհ եմ արդյունքից: Մենք շատ էինք կպել մեր դարպասին: Պետք է ավելի շուտ սկսեինք դիմավորել մրցակցին: Ես երբեք չեմ ասել, որ մենք դուրս ենք գալու Եվրո 2012 մրցաշարիի եզրափակիչ փուլ, որի հիմա գնահատեմ մեր հավաքականի հետագա հնարավորությունները:
Լրագրողներդ ասում եք, թե Հենրիխը վատ խաղաց, իսկ որտեղի՞ց վերցրեցիք, որ Մխիթարյանը վատ խաղաց: Թիմն այսօր բալանսավորված չէր և որևէ մեկին չէի առանձնացրի:
Իմ անձնական որոշումն էր Զեբելյանին այս խաղին չհայտավորելը, և ես գոհ եմ այդ որոշումից: Եթե ապագայում հավաքականը լինի ֆունկցիոնալ ավելի լավ վիճակում, ապա հաստատ այլ խաղ ցույց կտանք":
Հենրիխ Մխիթարյան (Հայաստանի ազգային հավաքականի առաջատար խաղացող). "Անչափ ծանր հանդիպում ստացվեց մեզ համար: Առաջին կեսը մի փոքր ավելի լարված էր, քան երկրորդը: Երկրորդ կեսում խաղի ընթացքը լրիվ փոխեցինք: Ինձ թվում է, կարող էինք ավելի լավ խաղալ: Բայց մենք գիտենք, որ չես կարող բոլոր խաղերում էլ լավ խաղալ: Պետք է բավարարվենք նրանով, որ վատ խաղով նորմալ արդյունք կարողացանք ապահովել. մեր մրցակիցը համալրված է բարձրակարգ խաղացողներով, որոնց հետ պայքարելը շատ դյուրին գործ չէ ոչ մի ուժեղ հավաքականի համար":
Յուրա Մովսիսյան (Հայաստանի ազգային հավաքականի առաջատար խաղացող). "Իմ կարծիքով, առաջին կեսը շատ վատ անցկացրինք, բայց կարևորն այն էր, որ գոլ չընդունեցինք: Հաշվի առնելով այն, որ դեռ լավագույն վիճակում չէինք, կարելի է ասել, որ լավ արդյունք էր մեզ համար: Եթե հունիսին Ռուսաստանում կայանալիք խաղից առաջ հարյուր տոկոսով պատրաստ լինենք, շատ ավելի լավ կխաղանք: Այս հարցում համոզված եղեք":
Սարգիս Հովսեփյան (
Հայաստանի ազգային հավաքականի բազմամյա ավագ). "Մեր ընտրանու պաշտպանության համար շատ լարված հանդիպում ստացվեց: Մեր թիմը ցույց չտվեց իր լավագույն խաղը, այդ պատճառով կարելի է գոհ մնալ նաև ոչ-ոքի արդյունքից: Կարծում եմ, որ հունիսին` Ռուսաստանում կայանալիք պատասխան խաղում, կկարողանանք լավ արդյունքի հասնել, քանի որ շատ ավելի լավ մարզավիճակում կլինի թիմը":
Ռոբերտ Արզումանյան
(Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան). "Մենք կարող էինք հաղթել, եթե օգտագործեինք այն լավ հնարավորությունը, որի մասին հիմա կխոսի ողջ հայ ժողովուրդը. չէ՞ որ մեր դարպասը կարողացանք անառիկ պահել ողջ խաղի ընթացքում: Առաջին կեսում հյուրերի առավելությունը պայմանավորված էր ստանդարտ իրավիճակների մեծ քանակով: Երկրորդ կեսում մենք հավասարը հավասարի պես խաղացինք մեզնից ոչնչով բարձր մրցակցի դեմ: Կարծում եմ, որ Ռուսաստանում այլ խաղի ականատես կլինեք":
Ռոման Բերեզովսկի
(Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ). "Պատահական չէ, որ բոլորն էլ փաստում են, իրոք ծանր հանդիպում ստացվեց: Ինձ համար շատ կարևոր էր գոլ բաց չթողնելը Ռուսաստանի հավաքականից և դա ստացվեց: Կարծում էի, որ հյուրերն ավելի ագրեսիվ կխաղան: Առաջին կեսում ավելի լավ էին նայվում ռուս ֆուտբոլիստները: Կար նույնիսկ մի պահ, երբ մեր տղաներն ուղղակի կաշկանդված էին, բայց ընդմիջմանը հանգստացան և հավասարեցրին խաղը: Արդյունքը լրիվ օրինաչափ է թե մեր, թե մրցակցի համար":
Սարգիս Հովհաննիսյան (Հայաստանի ազգաին ընտրանու նախկին խաղացող). "Անկասկած, մենք բոլորս՝ Հայաստանի հավաքականի երկրպագուներս, գոհ ենք այս հանդիպման նման ելքից: Ինձ ավելի շատ ուրախացրեց խաղի որակը, որը տարեցտարի նկատելիորեն աճում է: Անհանգիստ անցան միայն առաջին կեսի վերջին 20 րոպեները, իսկ մնացած ժամանակահատվածում մեր ֆուտբոլիստները կարողանում էին չեզոքացնել Ռուսաստանի հավաքականի գրոհները: Կարծում եմ, որ վերջին շրջանում ձևավորված այն կարծիքը, թե Հայաստանը կարող է հայտնվել Եվրո 2012 մրցաշարի եզրափակիչ փուլում, դատարկ խոսքերի արդյունք չեն: Կա խաղային հստակ պլան, ֆուտբոլիստների անհատական վարպետություն և ոգևորվածություն":
Ալբերտ Սարգսյան
(Հայաստանի ազգաին ընտրանու նախկին խաղացող). "Հանդիպումից ժամեր առաջ ես ռուսական Sovsport.ru կայքի լրագրողի հետ զրույցում կանխատեսել էի, որ հանդիպումը ոչ-ոքի կավարտվի՝ ընդ որում գոլազուրկ: Հայաստանի հավաքականը խաղում էր լեփ-լեցուն տրիբունաների ներքո և թիմի առջև ակնհայտ է, որ խնդիր է դրված խմբում երկրորդ տեղը զբաղեցնել և դուրս գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Հայ ֆուտբոլիստների նոր սերունդը մտածում է մեծ կատեգորիաներով և դա ինձ ուրախացնում է: Կարծում եմ, խաղը բոլորին դուր եկավ. կային շատ գրագետ գրոհներ, հարվածներ և նվազագույն վազվզոց դաշտի կենտրոնում: Արդյունքն օրինաչափ է: Այսպես, թե այնպես, սրանք կորցված միավավորներ են: Ափսոս կլինի, եթե դրանք խանգարեն մրցաշրջանի վերջում":

Attachments: Նկար 1
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 635 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 6