23:18 Հայաստանի առաջնությունը հատեց եզրագիծը | |
Այսօր ավարտվեց 2011
թ-ի Հայաստանի բարձրագույն խմբի ֆուտբոլային առաջնությունը: Կայացան վերջին` 28-րդ տուրի
հանդիպումները,
որոնցում գրանցվեցին հետեւյալ արդյունքները.
«Արարատ» 1-3 «Շիրակ» Գոլեր` Գեւորգ Կարապետյան, 83' («Արարատ») - Անդրանիկ Բարիկյան, 13' (11մ հարվածից), 50', 88' («Շիրակ») «Բանանց» 0-0 «Գանձասար» «Իմպուլս» 1-1 «Ուլիս» Գոլերը` Վահագն Այվազյան, 73' («Իմպուլս») - Ֆաբրիս Զոկու, 9' («Ուլիս») «Միկա» 0-0 «Փյունիկ» Հիշեցնենք, որ առաջնության չեմպիոն դեռեւս երկու տուր առաջ դարձել էր Երեւանի «Ուլիսը», իսկ ահա արդեն նախկին չեմպիոն «Փյունիկը» ստիպված էր բավարարվել երկրորդ տեղով, թեեւ փոխչեմպոինի պես 46 միավոր ուներ նաեւ Կապանի «Գանձասարը», որը միայն լրացուցիչ միավորներով զիջեց «Փյունիկին» եւ նվաճեց բրոնզե մեդալներ: Այսպիսով` «Ուլիսը»` չեմպիոն, «Փյունիկը»` փոխչեմպիոն, իսկ «Գանձասարն» էլ ստիպված է բավարարվել 3-րդ տեղով: | |
|
Total comments: 1 | |
| |