23:50 Հայաստանի ազգային հավաքականը բաց մարզում անցկացրեց | |
Նոյեմբերի 12-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նախախաղային բաց մարզում անցկացրեց Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Մեր ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի սաները ամենայն լրջությամբ էլ պատրաստվում են Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպմանը` ցանկանալով նաև անցնող 2012թ.-ի մրցաշրջանը եզրափակել մեծ հաղթանակով: Ինչպես ամեն անգամ, այս անգամ ևս մարզումից հետո հայ լրագրողները հավաքվել էին Ակադեմիայի սպասասրահում, որպեսզի հարցազրույց "վերցնեն" մեր ազգային հավաքականի ֆուտբոլիսներից: Ձևավորված ավանդույթը այսօր էլ չխախտվեց: Լրագրողների հարցերին պատասխանել ցանկացան միայն Հենրիխ Մխիթարյանը և Դավիթ Մանոյանը: Հենրիխին ուղղված առաջին իսկ հարցը Սարգիս Հովսեփյանի հետ անցկացրած հանդիպումների մասին էր: Ի պատասխանն այդ հարցի` Հենրիխն ասաց, որ իրեն Սարգիս Հոսեփյանի հետ բոլոր խաղերն էլ հիշարժան են թվացել: "Եվ ամենից կարևորն այսօր այն է, որ հաղթանակով ուրախացնես ազգին ու մեր ազգային հավաքականի բոլոր ֆուտբոլիստները գիտեն, որ մեր ազգը հաղթանակների կարիք ունի",- ասաց Հենրիխը: Ֆուտբոլիստի խոսքերով` դրա համար իրենք անում են ամեն բան հաղթելու իրենց մրցակիցներին: Նա նշեց, որ Սարգիս Հովսեփյանից էլ շատ բան է սովորել: Ըստ նրա` այս ընկերական հանդիպումը պիտի լավ անցկանել և բարձր տրամադրությամբ ճանապարհել մեր երկարամյա ավագ Սարգիս Հովսեփյանին: Խաղադաշտում ամեն բան արվում է լավ խաղի համար: Հենրիխն ասաց, որ իր` ակումբի փոփոխության հետ կապված ոչինչ էլ հաստատ չէ: "Սա վերջին հանդիպումն է, ու ամեն բան պիտի արվի տարին լավ փակելու համար",- նշեց Հենրիխ Մխիթարյանը` շարունակելով գտնվել մարզական լրագրողների ուշադրության կենտրոնում: Դավիթ Մանոյանն էլ ասաց, որ Սարգիս Հովսեփյանի հետ ինքը խաղացել է 5 տարի` թե՛ "Փյունիկի", թե՛ հավաքականի կազմում ու հասցրել է շատ բաներ սովորել: Դավիթ Մանոյանը նույնպես նշեց, որ ամեն բան պիտի անեն վերջին խաղը լավ խաղալու համար: Ըստ նրա` ամեն թիմ էլ կարող է անցնել ամեն բանի միջով ու երբեք չպետք է ոչնչի վրա տրամադրվել: Դավիթ Մանոյանը անգամ նշեց էլ, որ հաջողություն է մաղթում Լևոն Հայրապետյանին վիրահատության համար, ինչպես նաև Յուրա Մովսիսյանին: Մանոյան Դավթի համոզմամբ` նրանց տեղը կզգացվի այս խաղում ու իրենք ամեն բան կանեն այդ բացը լրացնելու համար: "Կփորձենք խաղալ ցանկացած դրվագի ու գնդակի համար: Սա լեգենդար խաղ է",- ասաց նա: Մեր հավաքականը ներկայումս պատրաստ է խաղին ու ամեն բան կանի հաղթանակի համար: Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին Երևանի "Հանրապետական" մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Լիտվա ընկերական խաղը, որն էլ կլինի նաև Սարգիս Հովսեփյանի հրաժեշտի խաղը: Ֆուտբոլիստները սպասում են Ձեր աջակցությանը: Միացե՛ք ու սատարե՛ք ազգային թիմին:
| |
|
Total comments: 0 | |