Home » 2012»Նոյեմբեր»11 » Հայաստանի բարձրագույն խումբ. կենտրոնական խաղեր
18:26
Հայաստանի բարձրագույն խումբ. կենտրոնական խաղեր
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի այս տարվա առաջնության հերթական` 28-րդ տուրի շրջանակներում կայացած երկու հանդիպումներից կենտրոնականը տեղի ունեցավ մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում ընթացող "Շիրակի" և ներկայիս առաջատար "Միկայի" միջև: Խաղադաշտի տերերի վստահ հաղթանակը ամրագարվեց 3-0 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան առաջատար խաղացողները` Լևոն Պաչաջյանը, Յորոն և Անդրանիկ Բարիկյանը: Տուրի մյուս խաղում արդեն "Գանձասարը" սեփական խաղադաշտում 2-0 հաշվով հաղթեց "Արարատին": Հանդիպման առաջին իսկ գնդակը հեղինակեց Ռեջիլիո Սիդորֆը` խաղի հաշիվը բացելով 18-րդ րոպեին: Իսկ 89-րդ րոպեին Դիեգո Լոմբան կրկնապատկեց հաշիվը: