21:51 Հայաստանի բարձրագույն խումբ. Ավարտվեց 31-րդ տուրը | |
![]() Նոյեմբերի 25-ի խաղային օրվա առաջին խաղում Երևանի "Փյունիկը" "Հանրապետական" մարզադաշտում 3-2 հաշվով հաղթեց Դիլիջանի "Իմպուլսին": Տանտերերի կազմում գոլեր հեղինակեցին հարձակվողներ Կամո Հովհաննիսյանը (32'), Վիուլեն Այվազյանը (57') ու Դավիթ Մանոյանը (82'): "Իմպուլսի" կազմում էլ առանձնացան Արտակ Խաչատրյանը (38') և Նորայր Գյոզալյանը (40'): Վերջինս իր գոլը հեղինակեց 11 մետրանոց հարվածի շնորհիվ: Օրվա մյուս՝ "Շիրակ"-"Ուլիս" խաղը, որ կայացավ Գյումրիի "Քաղաքային" մարզադաշտում, ավարտվեց 2-0 հաշվով: Խաղի գոլերն էլ հեղինակեցին Դավիթ Հակոբյանը (39') և Մկրտիչ Նալբանդյանը (78'): Տուրի արդեն վերջին՝ "Միկա"-"Արարատ" խաղը ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ "Միկայի": Գոլը հեղինակեց Սեմյոն Մուրադյանը՝ հիմանական ժամանակի ավարտին գնդակը ուղարկելով մրցակցի դարպասը: Այսպիսով՝ Ձեզ ենք ներկայացնում մրցաշարային աղյուսակի առաջատար հնգյակը ներկայիս դրությամբ. "Շիրակ" - 68 միավոր "Միկա" - 63 միավոր "Իմպուլս" - 48 միավոր "Գանձասար" - 47 միավոր "Փյունիկ" - 45 միավոր | |
|
Total comments: 0 | |