Home » 2011 » Մարտ » 1 » Հայաստանի կանանց հավաքականը մեկնել է Մալթա
22:37
Հայաստանի կանանց հավաքականը մեկնել է Մալթա

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը, այսօր Հայաստանի կանանց ազգային հավաքականը մեկնել է Մալթա, որտեղ կանցկացնի 2013թ. Եվրոպայի կանանց ֆուտբոլի առաջնության ընտրական մրցաշարի նախնական փուլի հանդիպումները:
Մեր ընտրանու մրցակիցները կլինեն Մալթայի, Ֆարերյան կղզիների և Վրաստանի ազգային թիմերը: Մրցաշարը կանցկացվի մարտի 3-ից 8-ը, իսկ ֆուտբոլային հանդիպումներն էլ կկայանան Տա Կալի քաղաքի "Սենտենարիո" մարզադաշտում: Հավելենք, որ միայն խմբի հաղթողն իրավունք կստանա հանդես գալ որակավորման հաջորդ փուլում:

Հայաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վաղարշակ Ասլանյանը թիմ է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստուհիներին`
Դարպասապահներ

Աննա Կարապետյան
Թագուհի Գրիգորյան
Պաշտպաններ

Հասմիկ Երեմյան
Վարդինե Խանզատյան
Արմինե Խաչատրյան
Սոնա Շահինյան
Մարինե Կարապետյան
Կիսապաշտպաններ

Մարիամ Թորգոմյան
Անի Ղուկասյան
Քրիստինե Մանգասարյան
Լիլիթ Կարապետյան
Էլեոնորա Դավթյան
Արփինե Արզումանյան
Հարձակվողներ

Քրիստինե Հակոբյան
Քրիստինե Ալեքսանյան
Գայանե Կոստանյան
Օլգա Օսիպյան
Մարիամ Ստեփանյան

Մրցաշարի խաղացանկը`

03.03.11          Վրաստան-Մալթա 14:00 (Երևանի ժամանակով)
03.03.11          Ֆարերյան կղ.-Հայաստան 17:00
05.03.11          Հայաստան-Վրաստան 14:00
05.03.11          Ֆարերյան կղ.-Մալթա 17:00
08.03.11          Վրաստան-Ֆարերյան կղ. 14:00
08.03.11          Մալթա-Հայաստան 17:00

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 548 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0