Home » 2012 » Մարտ » 23 » Հայերի "ամենասիրելի" մրցավարն ավարտում է կարիերան
23:15
Հայերի "ամենասիրելի" մրցավարն ավարտում է կարիերան
 Իսպանական հեղինակավոր Marca հանդեսը հաղորդում է, որ իսպանացի կոմեդիկ ու սկանդալային մրցավար Էդուարդո-Իտուրալդե Գոնսալեսը որոշում է կայացրել ավարտելու մրցավարական կարիերան: Իռլանդիա-Հայաստան (Խմբ. Նշենք, որ  այս կարևոր հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով՝ հօգուտ իռլանդացիների) մրցավեճում Ռոման Բերեզովսկուն անիմաստ կարմիր քարտի արժանացրած մրցավարը "Լա լիգայի" շրջանակներում վերջերս կայացած "Բետիս" - "Ռեալ Մադրիդ" խաղի ընթացքում վնասվածք էր ստացել ու փոխարինվել 4-րդ մրցավարի կողմից: Այդ դեպքից հետո Գոնսալեսի հարաբերություններն իսպանական ֆուտբոլի մրցավարական կոմիտեի հետ սրվել էին, ու բասկ մրցավարը որոշել է ժամանակից շուտ ավարտել սկանդալային կարիերան: Գոնսալեսը նախատեսել էր "սուլիչը մեխից կախել" ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
     Հավելենք, որ Իսպանիայում ևս Գոնսալեսը սկանդալային մրցավարի համբավ ուներ, ու քիչ չեն այն հանդիպումները, որոնց ավարտից հետո Իտուրալդեի գործողությունները դարձել են քննարկման առարկա:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 495 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 1