18:49 Հայկական ակումբ Ռուսաստանու՞մ | |
Ռուսական Lifenews գործակալությունը հաղորդում է, որ մոտ ապագայում Ռուսաստանի առաջնությունում կարող է հայկական ակումբ հայտնվել: Ըստ աղբյուրի` Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը գաղտնի բանակցություններ են վարում այս նախագծի շուրջ: Կայքի տեղեկություններով` այս ծրագրի իրականացման երկու տարբերակ կա. կամ Հայաստանում հանդես եկող ակումբը տեղափոխվում է Ռուսաստանի առաջնություն, կամ ստեղծվում է նոր ակումբ` ներգրավելով ծագումով հայ և ռուսաստանցի խոշոր գործարարների միջոցները: Ավելին, ըստ կայքի` մի շարք ներդրողներ արդեն համաձայնել են մասնակցել նախագծին: Lifenews փոխանցմամբ` ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մինասյանը հաստատել է տեղեկությունը, որ այս նախագծի մանրամասները քննարկվում են: Այս ամենի հետ մեկտեղ հայկական Tert.am համացանցային կայքի ներկայացուցչի հետ զրույցում Արմեն Մինասյանը ասաց, որ Lifenews լրագրողի հարցին, թե ի՞նչ մանրամասներ կարող է հաղորդել երկու ֆեդերացիաների նախագահների բանակցություններից, ինքը պարզապես խորհուրդ է տվել դիմել հենց նախագահներին, եթե լրագրողի տվյալով բանակցություններ իսկապես ընթանում են նրանց միջև:
| |
|
Total comments: 0 | |