10:13 Հայկական ֆուտբոլի երկշաբաթյա անդրադարձ | |
Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ սկսվել է Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության և ազգային գավաթի հաղթողի համար պայքարը: Մեր կայքը մինչև այսօր դեռ չէր որոշել, թե ինչ կերպ է անդրադառնալու Հայաստանի առաջնությանը և ազգային գավաթի խաղարկությանը, այդիսկ պատճառով էլ անցած շաբաթների ընթացքում ոչ մի անդրադարձ չեղավ մեր ֆուտբոլին: Նախապես ներողություն ենք խնդրում մեր ընթերցողներին, որ այսքան ուշ ենք արձագանքել տեղական ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձություններին: Ֆուտբոլասերներին տեղեկացնենք, որ տեղի են ունեցած խաղերում արձանագրվել են մի շարք անակնկալներ (օրինակ` "Շիրակը" ազգային գավաթի խաղարկության շրջանակներում հաղթել է երկրի չեմպիոն "Փյունիկին"` վերջինիս դուրս թողելով գավաթային հետագա պայքարից): Թեև ազգային առաջնությունը նոր է մեկնարկել, այնուամենայնիվ, այս երկու տուրերի ընթացքում նկատվում է, որ բոլոր թիմերն էլ լուրջ են տրամադրված և խաղերին նվիրվում են 100 տոկոսով. կարճ ասած թեժ առաջնություն է սպասվում: Այսօր ստորև ուղղակի կներկայացնենք վերջին շաբաթներում տեղի ունեցած խաղերի միմիայն արդյունքները, իսկ ահա հաջորդ շաբաթվանից կանդրադառնանք տուրի կարևորագույն հանդիպմանը, կանցկացնենք նախախաղային մի քանի վերլուծություններ, ինչպես նաև տուրի ավարտից հետո կտանք ամբողջական վերլուծությունը:
Հայաստանի ազգային գավաթի խաղարկություն 1/4 փուլ "Փյունիկ"-"Շիրակ" (առաջին խաղն ավարտվել է 1-1 հաշվով, իսկ պատասխան խաղում գյումրեցիներն անակնկալ են մատուցել` մրցակցի հարկի տակ 1-0 հաշվով առավելության հասնելով չեմպիոնի նկատմամբ: Այս զույգից հետագա պայքարը գավաթի խաղարկությունում կշարունակի "Շիրակը", որն այս անգամ իրոք շատ լավ տեսք ունի):"Ուլիս"-"Արարատ" (առաջին հանդիպումն ավարտվել էր "Ուլիսի"` 1-0 նվազագույն հաշվով, և պատասխան խաղն իրոք մեծ հետաքրքրություն էր առաջացրել ֆուտբոլասերների շրջանում. եթե առաջին հանդիպմանը ներկա էին մոտ 100 երկրպագու, ապա պատասխան խաղում երկրպագուների թիվը քիչ է ասել` կրնապատվել էր` մոտ 250 հոգի: Պատասխան հանդիպման ընթացքում խաղային ու տարածքային առավելությունը կրկին Սևադա Արզումանյանի սաների` "Ուլիսի" խաղացողների կողմն էր. նրանք էլ կրկին հաղթեցին 1-0 հաշվով: Արդյունքում "Ուլիսը" հնարավորություն ստացավ շարունակել հետագա պայքարը` Ազգային գավաթի մրցաշարում): "Բանանց"-"Գանձասար" (առաջին խաղում կապանյան թիմին սեփական հարկի տակ 3-0 խոշոր հաշվով հաղթելուց հետո "Բանանցի" խաղացողները "Գանձասարին" "հնարավորություն տվեցին" պատասխան խաղում հաղթել իրենց. հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով հօգուտ կապանցիների: Խաղի միակ գոլի հեղինակ դարձավ Հայաստանի անկախ հանրապետության ֆուտբոլային առաջնությունների պատմության լավագույն ռմբարկու Արսեն Ավետիսյանը: Այնուամենայնիվ, հետագա պայքարը կշարունակի երևանյան թիմը): "Միկա"-"Իմպուլս" (առաջին խաղում սեփական հարկի տակ հաղթելով "Իմպուլսին"` Շահգելդյանի սաները պատասխան խաղից առաջ մոտ 80 տոկոսով ապահովեցին իրենց մասնակցությունը գավաթի խաղարկության 1/2 կիսաեզրափակիչ փուլին: Իսկ ահա պատասխան խաղն անցավ անչափ հետաքրքիր պայքարում. արձանագրվեց 4 գնդակ: Նախ առաջին խաղակեսում իրենց հոյակապ դրսևորեցին "Միկայի" խաղացողները` 2 գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը, իսկ երկրորդ կեսում էլ կամային հզոր հատկանիշներով աչքի ընկավ "Իմպուլսը"` երկու գնդակ հեղինակելով և խաղը ոչ-ոքի ավարտելով: Նշենք նաև, որ այս խաղերին մարզադաշտից հետևում էին միջին հաշվով մոտ 1000 երկրպագու: Այս զույգից էլ հետագա պայքարը կշարունակի "Միկան"): Վերջում հավելենք, որ Գավաթի կիսաեզրափակիչ փուլի զույգերը կազմեցվին հետևյալ կերպ. "Ուլիս"-"Շիրակ" և "Բանանց"-"Միկա": Կիսաեզրափակչի առաջին խաղերը նախատեսված են մարտի 30-ին և ապրիլի 6-ին, իսկ պատասխան հանդիպումները` ապրիլի 20-ին և 27-ին: Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնություն "Իմպուլս"-"Փյունիկ" 0-11-ին տուր "Արարատ"-"Բանանց" 1-1 "Միկա"-"Շիրակ" 0-0 "Գանձասար"-"Ուլիս" հտձ. խաղը կկայանա մարտի 24-ին 2-րդ տուր "Արարատ"-"Միկա" 0-3 "Բանանց"-"Ուլիս" 1-3 | |
|
Total comments: 3 | |
| |