Ֆրանսիական "Մարսելի" նախկին պաշտպան Գաբրիել Հայնցեն, ով ազատ խաղացողի կարգավիճակ էր ստացել, ֆուտբոլային կարիերան կշարունակի հռոմեական "Ռոմայում": Ինչպես հաղորդում է ֆրանսիական L'Equipe պարբերականը, Հայնցեն մեկ տարվա պայմանագիր է ստորագրել հռոմեական "Ռոմայի" հետ: 33-ամյա պաշտպանը տարեկան Հռոմում կվաստակի 600 հազար եվրո, ինչը 7 անգամ պակաս է, քան նա վաստակում էր "Մարսելում":
|