08:04 Հայրապետյան. "Ամեն ինչ` հանուն ֆուտբոլի զարգացման" | |
Հայաստանի Գավաթի 2011-2012թթ. խաղարկության եզրափակիչ հանդիպումը տեղի է ունենալու այս տարվա ապրիլի 29-ին, Գյումրիի "Քաղաքային" նորակառույց մարզադաշտում:
Նույն օրը կայանալու է նաև Գյումրիի վերակառուցված "Քաղաքային" մարզադաշտի հանդիսավոր բացումը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն անդրադառնալով Գավաթի խաղարկության` Գյումրիում անցկացնելու փաստին ասել է. "Այս որոշումն աննախադեպ չէ: Ֆուտբոլի երկրպագուները հիշում են, որ 2008թ.-ին էլ Գավաթի խաղարկության եզրափակիչն անցկացվել է Տավուշում` Իջևանում: Ֆուտբոլի համաչափ զարգացումը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջնահերթություններից է: Ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացումը, ֆուտբոլային մթնոլորտը նաև մարզեր տեղափոխելը ֆուտբոլի զարգացման գլխավոր ուղղություններից մեկն է: Այսպիսի բարդ մեխանիզմը վաղուց կիրառվում է եվրոպական երկրներում: Նույնիսկ ազգային հավաքականների հանդիպումներն են անցկացվում ոչ մայրաքաղաքային մարզադաշտերում: Մեր երկրի Գավաթի խաղարկությունն այս անգամ անցկացնելով Գյումրիում և հանդիսավորապես բացելով վերակառուցված "Քաղաքային" մարզադաշտը` մենք հաստատ մեծ ֆուտբոլային տոն ենք պարգևելու ֆուտբոլի երկրպագուներին: Բազմիցս ու տարբեր առիթներով ասել եմ ու կասեմ, որ ամեն ինչ անելու ենք Գյումրիում ֆուտբոլի զարգացման համար: Սա առաջին քայլերից մեկն է": | |
|
Total comments: 0 | |