16:27 Հայրապետյանի կարծիքով այլևս ճնշում չկա | |
Հայաստանի ազգային հավաքականն արդեն ժամանել է ռուսական
Սանկտ Պետերբուրգ և հանգրվանել է քաղաքի լավագույն հյուրանոցներից մեկում՝ "Մարիոթ Ռենեսանսում"։
ArmSport.am հայկական սպորտային պորտալի թղթակիցը հյուրանոցում զրուցել է ՀՖՖ նախագահ
Ռուբեն Հայրապետյանի հետ։ Ֆեդերացիայի ղեկավարն օրերս Ցյուրիխում
մասնակցում էր ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններին, որտեղից էլ ժամանել է
Սանկտ Պետերբուրգ։
Ռուբեն Հայրապետյանն ընդծել է, որ ներկայումս Հայաստանի ազգային ընտրանին ավելի լավ է պատրաստված, քան մարտ ամսին, երբ Երևանում Ռուսաստանի հետ կայացած հանդիպումն ավարտվեց 0-0 հաշվով։ "Միանշանակ մեր հավաքանն այժմ ավելի լավ է պատրաստված։ Մարտ ամսին մրցաշրջանը նոր էր սկսել և շատ խաղացողներ լավ մարզավիճակում չէին։ Մեզ նաև խանգարեց մեծ ճնշումը, որն այժմ չկա։ Հայ բուլվարային լրագրողները շիկացրին մթոնոլորտը, որը բացասաբար ազդեց հավաքականի վրա",-ասել է Հայրապետյանը։ | |
|
Total comments: 1 | |
| |