11:34 Հայտնի բասկետբոլիստը ցանկանում է դառնալ "Ռոմայի" բաժնետեր, սակայն.... | |
Ամերիկյան NBA-ի ղեկավարությունն արգելել է "Բոսթոն" բասկետբոլային ակումբի 36-ամյա աստղ Կևին Գարնետտին գնել իտալական "Ռոմայի" բաժնետոմսերի մի մասը, քանի որ հռոմեական ֆուտբոլային թիմի բաժնետոմսերի մեծ մասի տերը "Բոսթոնի" սեփականատեր Ջեյմս Պալլոտտին է: "Եթե Կևին Գարնետտը դեմ գնա իր թիմի ղեկավարությանը և ցանկանա գնել "Ռոմայի" բաժնետոմսերի մի մասը, ապա "Բոսթոնի" ղեկավարությունն ուղղակի կարող է նրան վռնդել թիմից, իսկ NBA-ի շահերից չի բխում այդ քայլը, քանի որ այդ ուժեղ բասկետբոլստը մեծ օգուտ է բերում NBA-ին: Իհարկե, ԼեԲրոն Ջեյմսը կարողացել է գնել անգլիական "Լիվերպուլի" բաժնետոմսերի մի փոքր մասը, սակայն նրա պարագայում նմանօրինակ դեպք խնդիրների չէի առաջացել",- ասված է NBA-ի ղեկավարության պաշտոնական հայտարարության մեջ, որը ուղղված է 36-ամյա բասկետբոլիստին, ով չի ցանկանում նահանջել:
| |
|
Total comments: 0 | |