Home » 2012 » Մայիս » 23 » Հայտնի է Ջոուի Բարտոնի դատավճիռը
23:27
Հայտնի է Ջոուի Բարտոնի դատավճիռը
 Բրիտանական հեղինակավոր Sky Sports լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան որոշել է, թե հատկապես ինչպիսի պատժի պետք է արժանանա "Քուինզ Պարկ Ռեյնջերսի" երիտասարդ կիսապաշտպան Ջոուի Բարտոնը "Պրեմիեր լիգայի" վերջին տուրում "Մանչեսթեր Սիթիի" արգենտինացի հարձակվողներ Կուն Ագուերոյին և Կառլոս Տևեսին ոչ խաղային իրավիճակում միտումնավոր հարվածներ հասցնելու համար: Այսպես, "մոլագար" Բարտոնը ստացել է 12 խաղով որակազրկում:
     Հիշեցնենք, որ Բարտոնը կոպիտ խաղ էր ցուցադրել նաև "քաղաքայինների" կենտրոնական պաշտպան Վինսենտ Կոմպանիի նկատմամբ:
     Հավելենք, որ բացի տասներկուխաղյա որակազրկումից Բարտոնը պետք է նաև 75.000 ֆունտի չափով տուգանք վճարի:
  Ստորև կարող եք դիտել այդ դրվագը տարբեր դիտակետերից.

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 400 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0