Home » 2011 » Օգոստոս » 17 » Հայտնի է "Լա լիգայի" նոր մրցաշրջանի խաղերի օրացույցը
19:21
Հայտնի է "Լա լիգայի" նոր մրցաշրջանի խաղերի օրացույցը

 Իսպանական հեղինակավոր Marca հանդեսը տեղեկացնում է, որ Իսպանիայի առաջնությունում ելույթ ունեցող ֆուտբոլիստների ասոցիացիայի և իսպանական լիգայի միջև շարունակվող տարաձայնությունների պատճառով Իսպանիայի առաջնության մեկնարկային երկու տուրերը հետաձգվելու են: Պարբերականի ունեցած տեղեկությունների համաձայն` կողմերն այսօր  կրկին քննարկել են խնդրի առարկան և եկել են վերջնական որոշման: Նշվում է, որ ֆուտբոլիստները պնդում են, որ ստեղծվի աշխատավարձի երաշխավորված ֆոնդ, ինչը յուրատեսակ ապահովագրություն կդառնա այն դեպքերում, երբ ակումբները պարտքեր կունենան իրենց ֆուտբոլիստներին: Ըստ տեղեկությունների` Իսպանիայի 2011/12 մրցաշրջանը կսկսվի օգոստոսի 21-ին և կավարտվի մայիսի 13-ին: Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում օգոստոսի 21-ին կայանալիք հանդպումները, որի շրջանակներում կատալոնական "Բարսելոնան" հյուրընկալվելիս կմրցի զգալիորեն ուժեղացած "Մալագայի" հետ, իսկ Մադրիդի "Ռեալն" էլ սեփական պատերի ներքո կհյուրընկալի Բիլբաոյի "Ատլետիկին".

"Ռեալ Սոսյեդադ" - "Ատլետիկո Մադրիդ"

"Ռեալ Մադրիդ" - "Ատլետիկ Բիլբաո"

"Մալագա" - "Բարսելոնա"

"Վիլյառեալ" - "Սպորտինգ"

"Բետիս" - "Սևիլյա"

"Օսասունա" - "Վալենսիա"

"Ռասինգ" - "Խետաֆե"

"Էսպանյոլ" - "Գրանադա"

"Լևանտե" - "Սարագոսա"

"Ռայո Վալեկանո" - "Մալյորկա"

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 460 | Added by: Hayk | Tags: Մալագա, Բիլբաոյի Ատլետիկ, Ֆուտբոլիստ, Էսպանյոլ, Վալենսիա, Բարսելոնա, marca, Ռեալ, Իսպանիայի առաջնություն, Սևիլյա | Rating: 5.0/3
Total comments: 0